Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

«Դիեգո Մարադոնան երբեք այդպես չէր վարվի»

«Դիեգո Մարադոնան երբեք այդպես չէր վարվի»
29.07.2016 | 09:09

Ընդառաջ «Յուվենտուս» տեղափոխվելու Գոնսալո Իգուաինի ցանկությանը՝ «Նապոլիի» երկրպագուներն այրել են նրա անվամբ խաղաշապիկներն ու արգենտինացու պատկերով լուսանկարները: «Մենք զայրացած ենք: Այսպես չի կարելի վարվել: Իգուաինը մեզ համար ոչ թե պարզապես ֆուտբոլիստ էր, այլ խորհրդանիշ: Նա ցույց տվեց, թե իրականում ով է: Դիեգո Մարադոնան երբեք այդպես չէր վարվի»,- ասել է բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը: Ասենք ավելին՝ թիմի երկրպագուները նրա համար նոր մականուն են հորինել՝ Հուդաին:
Ավելացնենք, որ Իգուաինն արդեն իսկ «Յուվենտուսի» հայտացուցակում է:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1284

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ